Հայաստանում դիդջերիդուն հայտնի չէ և գրեթե ոչ մեկ չի կարողանում հասկանալ ինչ գործիքի մասին է խոսքը երբ լսում է դրա անունը: 
Դիդջերիդուին առաջին անգամ ես ծանոթացա Ֆրասիայում երբ մասնակցում էի Կանանց Իրավունքներին Նվիրված Ճամբար-Կենֆերանսին,որտեղ տարբեր երկրներից հավաքվել էին ակտիվիստ կանայք, ուսանողներ: Ֆրանսիայից եկած Սարա անունով աղջիկ կար, իր հետ բերել էր Դիդջը և երեկոյան խարույկի կողքին նվագելուց հետո ես սիրահարվեցի գործիքի ձայնի և տեմբրի վրա: Սարան արմատներով Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից էր, իսկ գործիքը նվագել սովորել էր վաղուց: Բոլորը ուզեցին փորձել նվագել բայց ոչ մեկի մոտ չէր ստացվում: Երբ ես վերցրեցի գործիքը լսեցի թե ինչպես է պետք այն նվագել փորձեցի և ստացվեց: 


Շատ ուրախացա որ ստացվեց, և աննկարագրելի հաչույք էր այդ մեծ գերան թվացող գործիքից հանել նման հզոր և ակնկրկնելի ձայն: Սարան ինձ ասաց, որ գործիքը ինձ ընտրեց և չգիտեմ ինչքանով է դա ճիշտ բայց նա բացատրեց, որ իր ուսուցիչը իրեն ասել էր, որ եթե կտեսնի որևէ մեկին ով կկարողանա առաջին անգամ փորձելուց այն նվագել ապա անպայման խրախուսի նրան և ասի, որ անպայման ձեռք բերի Դիդջերիդու: 


Սարան այդպես էլ արեց, ես այնքան ոգևորված էի, որ վերադառնալով Հայաստան փորձեցի գտնել Դիդջերիդու , բայց ոչ մի երաժշտական խանութ չգիտեր նույնիսկ թե ինչ է այն, և ես պատվիրեցի իմ Դիդջը ԱՄՆ-ից: Հունվարին ստացա գործիքն ու ակտիվորեն անցա նվագել սովորելուն: Հիմա արդեն տեղյակ եմ տարբեր ռիթմերի և տեխնիկաների, կարողանում եմ նվագել ինչպես ստաժավոր Դիդջերդու նվագող: 


Ի զարմանս ինձ Դիդջերիդույի նվագելու հիմնական տեխնիկան՝ շրջանային շնչառությունը մարդիկ սովորում են երեք ամսում և նույնիսկ ավել ժամանակում, իսկ ես կարողացա տիրապետել տեխնիկային ընդհամենը չորս օր ակտիվ ու անդադար փորձերից հետո: Այնպես որ իսկապես այս գործիքն ինձ համար է:


Դիդջերիդուն նվագում են հիմնականում հաճույքի համար, ինչպես նվագում են ասենք դաշնամուրը որպես հոբբի, բայց բնականաբար այն նվագում են նաև համերգների և մենահամերգների ժամանակ: Հիմնականում կարող եք Դիդջերիդու լսել երբ այն նվագում են Եվրոպական քաղաքներում  փողոցում նվագող երաժիշտները և ով գնահատում է նվագը կարող է նաև գումար նետել երաժշտին նրա գլխարկի մեջ: 


Չեմ կարծում, որ Հայաստանում փողոցում նվագելու ժամանակ կարող է այդքանը պարզ լինել անցորդներին, որոնց կթվա թե ես անտուն փողոցային մուրացկան եմ, բայց կփորձեմ կոտրել այդ կարծրատիպը և նվագել փողոցում, քանի որ մեծ ցանկություն ունեմ կիսելու Դիդջերիդույի հաճելի երաժշտությունը անցորդների հետ: Այնպես որ երբ արդեն եղանակները տաքանան կարող եք լսել ինձ Դիդջերիդու նվագելուց: 


Ինձ արդեն հրավիրել են  ակտիվիստների մի երաժշտական խումբ որը աշխատում է ռիթմիկ հիմքերի երաժշտությամբ ակտիվիզմով: Այսինքն ձանձրալի երթերն ու խաղաղ ցույցերը ուրախ ռիթմերով լցնելու համար ստեղծված խումբը ինձ որպես Դիդջերիդու նվագողի հրավիրել է իրենց ռիթմերը բասային յուրահատում տեմբրով լրացնելու համար:

Առաջին անգամ Հայաստանում այն նվագում եմ ես այս բլոգի հեղինակ Kara Leva -ն: Ինձ կարող եք գտնել ֆեյսբուք սոց.ցանցում սեղմելով այստեղ և թվիթթեր ցանցում այստեղից

Ես առաջին անգամ Հայաստանում ստեղծեցի դիջերիդույի մասին բլոգ: Հաղորդակից լինելով Ավստրալիական մշակույթին կցանկանամ պատմել դրա մասին նաև ընթերցողներիս : Այս բլոգում դուք կգտնեք պատասխաններ ձեր հարցերին և հետաքրքիր նյութեր դիդջի մասին:

Ձեր հարցերը կարող եք ուղարկել karastak@gmail.com հասցեով, իսկ անձնական բնոգիս կարող եք ծանոթանալ karastak.blogspot.com հասցեից:

Ամեն անգամ կտեղադրեմ նկարներ և վիդեոներ, ինչպես իմ կողմից նվագելուց այնպես նաև ուրիշների:

Շնորհակալություն հետաքրքրության համար:
Մինչ հանդիպում մյուս պոստերում:

Powered by Blogger.

Popular Post

Armenian Meets Didjeridoo Blog

Armenian Meets Didjeridoo Blog

Total Pageviews

- Copyright © Armenian Meets Didjeridoo -Metrominimalist- Powered by Blogger - Designed by Johanes Djogan -